Հայաքվե - ազգային քաղաքացիական միավորում

«ՀայաՔվեն» ազգային քաղաքացիական միավորում է, որի նպատակն է կանխել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան, հասնել Հայաստանում գործող ապազգային իշխանության հեռացմանը, արդյունավետ նոր ազգային իշխանության ձևավորմանը, և դրա միջոցով Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացմանը, ինչպես նաև Արցախի վերահայացմանը։
կարդալ ավելին

Միավորման մասին

«ՀայաՔվեն»` որպես նախաձեռնություն

«ՀայաՔվեն» ձևավորվել է որպես անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն, որն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։
«ՀայաՔվեն» ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարող մի նախագիծ էր կազմել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող և/կամ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող պաշտոնատար անձը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
տեսնել ավելին

«ՀայաՔվեն» այսօր

Այսօր «ՀայաՔվեն» զբաղված է քաղաքական նոր օրակարգի ձևավորմամբ՝ որպես արմատական այլընտրանք գործող վարչախմբի ուղեգծին։ «ՀայաՔվե» միավորման կառավարման գործադիր մարմինը վարչությունն է, որը բաղկացած է ինն անդամից և ընտրվում է խորհրդի կողմից՝ մեկ տարով։
Միավորման խորհուրդն ընդունում է ռազմավարական զարգացման հետ կապված բոլոր որոշումները, ընտրում է վարչության անդամների և համակարգողի։ «ՀայաՔվե» միավորման հիմնական գործառնական կառույցներն են ոլորտային և ծրագրային հանձնախմբերը և տարածքային կառույցները Երևան քաղաքում և ՀՀ մարզերում։
տեսնել ավելին

Ծրագիր

Ապագայի Հայաստանը պետք է լինի մարտունակ, ստեղծագործ, արդյունավետ և նախաձեռնող ազգային պետություն, որի քաղաքացին արժևորում է այն՝ որպես անվտանգ, ազատ և արդար միջավայր, որն ունի հստակ քաղաքակրթական և արժեքային դիմագիծ, որտեղ գրավիչ և պատվաբեր է ապրել ժամանակակից աշխարհում, և որն ինքը պատրաստ է պաշտպանել և զարգացնել։
Մեր գերագույն արժեքը հարատև ազգային պետությունն է
Մեր հիմնական շահը սեփական հայրենիքում արժանապատիվ կյանքն է
Մենք ձգտելու ենք կայուն և պաշտպանված խաղաղության
Անվտանգության հիմքը հզոր պաշտպանական համակարգն է
Մենք պետք է շահավետ արտաքին հարաբերություններ կառուցենք
Արցախը մեր հայրենիքի մասն է, այն լինելու է հայկական
Հայաստանը դառնալու է առաջնակարգ տնտեսությամբ, արագ զարգացող երկիր
Մենք ձգտելու ենք կառուցել կենսունակ ժողովրդավարություն
Մենք ձգտելու ենք ապրել ներդաշնակ հասարակությունում
Սոցիալական արդարությունը դառնալու է հիմնարար հանրային դաշինք

Հայաքվեի դեմքեր

Հարցազրույցներ

⚡️Մեր զինվորներին ստիպել են իջնել դիրքերից. Ավետիք Քերոբյան
15.04.2025 դիտել
⚡️Այս իշխանության տերը Էրդողանն է. Մենուա Սողոմոնյան #հայաքվե
15.04.2025 դիտել
🧡Հայկական Արցախը #ՀայաՔվե
15.04.2025 դիտել
Զինվորներին ասել են՝ իջե՛ք դիրքերից. սա դիրքային ագրեսիա է՝ առանց կրակոցների. Ավետիք Քերոբյան
15.04.2025 դիտել
Ալիևը հեռակա բանակցում է արդեն ոչ թե Նիկոլի, այլ ՀՀ ապագա իշխանության հետ. Դավիթ Սարգսյան
15.04.2025 դիտել
Հայ-թուրքական բարտեր. Հայաստանի ինքնիշխանության զիջում՝ սեփական իշխանությունը պահելու դիմաց
15.04.2025 դիտել